Պուտինի հրամանգրով РИА Новости-ին կդադարեցնի իր գործունեությունը
09/12/2013 12:34
Նմանատիպ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հրամագիր է ստորագրել Դմիտրի Կիսելեվին “Россия сегодня” լրատվական նոր գործակալությոն գլխավոր տնօրեն նշանակելու վերաբերյալ: “Россия сегодня”-ն այսուհետև գործելու է ռուսական РИА “Новости” լրատվական գործակալություն փոխարեն, այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը հղում անելով Կրեմլի պաշտոնական կայքէջին:
Ռուսական նոր լրատվական գործակալությունը, որը կփոխարինի շուրջ 70 տարի գործող ռուսական ամենախոշոր լրատվական գործակալություններից մեկին, կգործի հենց РИА “Новости”-ի շենքում:
Նշենք, որ Պուտինը նման որոշում է կայացրել ‹‹Պետական ԶԼՄ-ների գործունեության արդյունավետության բարձրացման մի քանի միջոցառումների մասին›› հրամանգրով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում