Եվրոպան մերժում է, իսկ Թուրքիան` հապաղում TANAP-ի ֆինանսավորման հարցում

Տրանսանատոլական’ TANAP, էներգետիկ նախագծի շուրջ անհստակությունը շարունակում է մեծանալ: Ֆրանսիական Total-ը և նորվեգական Statoil-ն առայժմ չեն շտապում այդ նախագծում մասնակցություն ունենալ: Արդյունքում Ադրբեջանն առաջարկել է նրանց մասնաբաժինը տրամադրել նախագծում ընգրկված թուրքական կողմին: Այս մասնին տեղեկացնում է Virtualaz.org կայքը’ հղում կատարելով թուրքական լրատվամիջոցներին:

Համաձայն տարածված տեղեկատվության’ ներկա պահին բանակցություններ են ընթանում TANAP-ում Թուրքիայի մասնաբաժնի մեծացման շուրջ, որով ադրբեջանական գազը պետք է հասցվի Եվրոպա:

Թուրքական մամուլի տեղեկություններով, եթե Թուրքիան մեծացնի իր մասնակցությունը TANAP-ում, ապա փաստացի մասնակցություն կունենա նաև TAP’ Տրանսադրիատիկ գազամուղ նախագծի մեջ, որը TANAP-ի շարունակությունն է:

«Մինչդեռ այդ նախագծում թուրքական մասնաբաժնի մեծացումը նոր և լրացուցիչ պարտականությունների մեծացման կհանգեցնի: Այդ իսկ պատճառով հարկ է ուսումնասիրել դրանք’ նախքան որոշում ընդունելը »,- գրում է թուրքական «Յենի Շաֆակ թերթը’ հավելելով, որ SOCAR –ն արդեն տեղյակ է պահել Թուրքիայի էներեգետիկայի նախարարությանը:

Շահ Դենիս հանքավայրի շահագործման մասին համաձայնագիրը կնքվել է 1996թ-ին: Պայմագրի անդամներն են BP-ին, որը ծրագրի օպերատորն է և ունի 25,5 տոկոսը մասնաբաժին, նույնքան է նաև Statoil –ի ներգրվածությունը, իսկ 10-ական տոկսներ ունեն NICO-ն, Total-ը, , Lukoil-ը, TPAO-ն և SOCAR –ը:

Հունիսի վերջին կոնսորցիումը որոշել էր Շահ Դենիս հանքավայրի գազը եվրոպական շուկա հասցնելու համար օգտագործել TAP-ը:

TAP-ի սկզբանական հզորությունը տարեկան 10 միլարդ խորանարդ մետր գազի տեղափոխումն է, որը կարող է հասցվել մինչև տարեկան 20 միլիարդ խորանարդ մետր ծավալների: Թուրքիայի տարածքով գազի տեղափոխման համար կկառուցվի Տրանսանատոլական գազամուղը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում