Մերձավորարևելյան ձախողված քաղաքականությունը Թուրքիան կոծկում է եվրաօրակարգով

Թուրքիայում մոտենում է նախընտրական շրջանը և իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը փորձում է մերձավորարևլյան տապալված քաղաքականությունը կոծկել Եվրոպայի հետ հարաբերությունների բարելավումով:

Եվրոպային ինտեգրվելու կուրսը, որը միշտ ակտուալ է ԱԶԿ-ի համար  ընտրազանգված ձեռք բերելու տեսանկյունից, կրկին օրակարգում է:

Դեկտեմբերի 16-ին Եվրահանձնաժողովն ու Թուրքիան կստորագրեն վիզային ռեժիմի հանելու մասին պայմանագիր, որով Թուրքիայի քաղաքացիները հնարավորություն կունենան առանց վիզա ստանալու ճանապարհորդեն Եվրոպայում:

«Թուրքիայի և ԵՄ-ի իշխանությունների գործադրած համառ ջանքերից հետո մենք համաձայնության ենք եկել վիզայի ռեժիմի ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյա »լ,- հայտարարել է Անկարայի համար մեկ դիվանագետը:

Իսկ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ դեկտեմբերի 16-ին թուրքերը կլսեն այդքան սպասված լավ նորությունը:

Բնականաբար, նման նորությունները գալիս են հենց նախընտրական շրջանում’ ծածկելով նախորդ տարիների քաղաքական ձախողումները:

Այսպիսով, դեռևս ամիսներ առաջ դեպի եվրասիական առանցք շեղվելու ակնարկներ կատարող Թուրքիան, կրկին վերադառնում է եվրոպական օրակարգին:

Թուրքիայի կողմից բավական հմտորեն կիրառվեց եվրասիական շանտաժը, որն , այնուամենայնիվ, վախեր առաջացրեց Եվրոպայի մոտ:

Այսպիսով, Թուրքիայի եվրոպական օրակարգը կլցվի մի շարք բարձր մակարդակի  հանդիպումներով:

Հունվար ամսին երեք տարվա մեջ առաջին անգամ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմասնակցի Բրյուսելում կայանալաիք ԵՄ-ի համաժողովին, որի շրջանակներում կհանդիպի Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպույի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի և Եվորապական պառլամենտի նախագահ մարտին Շուլցի հետ:

Հունվար ամսին նախատեսվում է Ֆրանսիայի նախագահի այցը Թուրքիա և Թուրքիայի նախագահ Գյուլի այցը Իտալիա:

Դեկտեմբերին Դավութօղլուն կմեկնի Աթնեք, որտեղ օրակարգում կլինի Կիպրոսի խնդիրը:

Սակայն շատ դիվանագետներ Թուրքիայի եվրոպական օրակարգի աշխուժացումը կապում են Մերձավոր Արևելքում, մասնավորապես Եգիպտոսում և Սիրիայում, ձախողված քաղաքականության հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում