Լոնդոնում տեղի Է ունեցել BIFA բրիտանական անկախ կինոմրցանակի հանձնման արարողությունը

Լոնդոնում տեղի Է ունեցել ամենամյա Բրիտանական անկախ կինոմրցանակի հանձնման 16-րդ արարողությունը: Երեկոյի իսկական հաղթահերոսը դարձել Է Շոն Էլիսը, որի «Չկորչել Մանիլայում» կինոնկարը պարգեւներ Է ստացել «Լավագույն պրոդաքշըն», «Լավագույն ռեժիսոր» եւ «Լավագույն բրիտանական անկախ ֆիլմ» անվանակարգերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել Է Լինդսեյ Դունկանը, որն առաջ Է անցել այնպիսի մրցակցուհիներից, ինչպիսիք են Սքառլեթ Յոհանսոնը եւ Ջուդի Դենչը: «Լավագույն դերասան» Է դարձել շոտլանդացի Ջեյմս Մաքեւոյը՝ իր հետեւում թողնելով Թոմ Հարդիին, Սթիվ Կուգանին եւ Ջեկ Օ’Քոնելին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում