Քեթրին Էշթոնը կմեկնի Ուկրաինա

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, պատրաստվում է վաղը դեկտեմբերի 10-ին այցելել Ուկրաինա, այս մասին հայտնում է  KyivPost ուկրաինական լրատվական գործակալությունը:

Էշթոնը կժամանի Ուկրաինա՝ հանդիպելու Եվրամայդանի նախաձեռնությանն անդամների,ինչպես նաև ուկրաինական քաղաքացիական հասարակությունը ներկայացնող այլ կառույցների և կազմակերպությունների հետ: Էշթոնը կհանդիպի նաև իշխանության ներկայացուցիչների հետ:

Էշթոնի Ուկրաինա այցի հիմնական նպատակն է ծանոթանալ երկրում՝ օրեցօր թեժացող իրավիճակին և փորձել քաղաքական ճգնաժամից դուրս գալու լուծումներ առաջարկել կողմերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում