Իտալիայի Դեմոկրատական կուսակցության նոր առաջնորդ Է դարձել Ֆլորենցիայի քաղաքագլուխ Մատեո Ռենցին
Նմանատիպ
Իտալիայի Դեմոկրատական կուսակցության նոր առաջնորդ Է ընտրվել Ֆլորենցիայի քաղաքագլուխ Մատեո Ռենցին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ որոշումն ընդունվել Է երկրի առաջատար ձախ կենտրոնամետ կուսակցության ղեկավարի՝ կիրակի օրը կայացած ընտրություններում:
Կուսակցության ընտրական կոմիտեի տվյալներով՝ 38-ամյա Մատեո Ռենցիի օգտին Է արտահայտվել քվեարկությանը մասնակցած գրեթե 3 մլն մարդկանց շուրջ 68 տոկոսը: Նրա գլխավոր մրցակիցը՝ Ջաննի Կուպեռլոն, որին ակտիվորեն աջակցում Էին կուսակցության նախկին ղեկավարության ազդեցիկ ներկայացուցիչները, հավաքել Է ձայների 18 տոկոսը: Երրորդ արդյունքը ցույց Է տվել Պիպո Չիվատին՝ գրեթե 14 տոկոս: Նոր պաշտոնում Ռենցին փոխարինել Է 63-ամյա Գուլիեմո Էպիֆանիային, որի մանդատը լրացել Է դեկտեմբերի 8-ին:
Մեկնաբանելով Ռենցիի հաղթանակը՝ Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետան, որը նույնպես դեմոկրատական կուսակցության անդամ Է, ասել Է. «Դեմոկրատական կուսակցությունը հերթական անգամ դրսեւորեց իր ուժն ու կենսունակությունը… մենք կշարունակենք աշխատել միասին, թիմային ոգով՝ ի բարօրություն երկրի եւ ձախ կենտրոնամետ ուժերի»,-հայտարարել Է նա:
Ռենցին ինքը նշել Է կուսակցության ու երկրի քաղաքական ողջ համակարգը վերակառուցելու մտադրության մասին: Նա մատնանշել Է իր ծրագրի գերակայությունները, այդ թվում՝ խորհրդարանի երկպալատյա համակարգից հրաժարումը եւ աշխատատեղերի տրամադրումը երիտասարդներին ու նրանց, ում տարիքն արդեն 50-ից անց Է:
Ինչպես նշում են դիտորդները, Ռենցին այժմ կարող Է Իտալիայի կառավարության ղեկավարի պաշտոնում դեմոկրատների թեկնածուն դառնալ ապագա խորհրդարանական ընտրություններում: Քաղաքական գործչի նախընտրական խոստումներից մեկը նոր ընտրական օրենքի ստեղծումն Է եւ անհապաղ բարեփոխումներ սկսելը:
Դեմոկրատական կուսակցությունը Իտալիայի խոշորագույն քաղաքական ուժերից մեկն Է: Պատգամավորների պալատում այդ կուսակցության խմբակցությունն ամենամեծաթիվն Է, իսկ վարչապետ Էնրիկո Լետան այդ կուսակցության անդամ Է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում