Քեթրին Էշթոնը կմեկնի Ուկրաինա
09/12/2013 13:54
Նմանատիպ
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, պատրաստվում է վաղը դեկտեմբերի 10-ին այցելել Ուկրաինա, այս մասին հայտնում է KyivPost ուկրաինական լրատվական գործակալությունը:
Էշթոնը ժամանում է Ուկրաինա՝ հանդիպելու Եվրամայդանի նախաձեռնությանն անդամների, ինչպես նաև ուկրաինական քաղաքացիական հասարակությունը ներկայացնող այլ կառույցների և կազմակերպությունների հետ: Էշթոնը կհանդիպի նաև իշխանության ներկայացուցիչների հետ:
Էշթոնի Ուկրաինա այցի հիմնական նպատակն է ծանոթանալ երկրում՝ օրեցօր թեժացող իրավիճակին և փորձել քաղաքական ճգնաժամից դուրս գալու լուծումներ առաջարկել կողմերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում