Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
09/12/2013 19:47
Նմանատիպ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի» կառավարման խորհրդի հերթական նիստը,այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Քննարկվել և հաստատվել է Երևանի Արշակունյաց պողոտայի 1 կմ 280 մետր երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցման (լայնացման) շինարարական աշխատանքների նախագիծ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում