Մոսկվան կրկին սատարում է Իրանին
Նմանատիպ
Մոսկվան կշարունակի պնդել «Ժնև-2» համաժողովում Իրանի մասնակցության անհրաժեշտությունը: Այս մասին հայտարարել է Ռուաստանի արտաքին գործերի նախարարությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, հայտարարության համաձայն՝ բոլոր այն երկրները, որոնք ազդեցություն ունեն տարածաշրջանի վրա, այդ թվ ում Իրանը, պետք է մասնակցեն համաժողովին: Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումը Սիրիայի ճգնաժամի լուծման հարցում բավական համընկնում է:
Ռուսաստանի արտգործանախարար Սերգեյ Լավրովն այդ հարցը կքննարկի Իրանի հետ:Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի անդամ Ֆաիզ Սարան հայտարարել է, որ կոալիցիան պատրաստ է բանակցություններ սկսել Իրանի հետ պայմանով, եթե Իրանը դադարի աջակցել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին: Բացի դրանից, նա նաև նշել է, որ կոլաիցիան թույլ չի տա Իրանին մասնակցել համաժողովին, եթե վերջինս սիրիական տարածքներից չհեռացնի իր ռազմական ուժերին:
«Ժնև-2» միջազգային համաժողովը տեղի կունենա 2014թ.-ի հունվարի 22-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում