Սիրիայում համացանցը և հեռախոսակապն անջատվել են

Սիրիայի ողջ տարածքում դեկտեմբերի 9-ին ընդհատվել է հեռախոսակապը և համացանցի աշխատանքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Սիրիայի պետական հեռուստատեսությունը՝ նշելով, որ հեռախոսակապը և համացանցն անջատվել են գլխավոր և հիմնական կախուղիների վնասվելու պատճառով: Հեռուստատեսությունը նաև նշել է, որ այժմ տարվում են հաղորդակցման միջոցները հնարավորինս արագ վերականգնելու աշխատանքներ:Սիրիական հակամարտության 2.5 տարվա ընթացքում սա առաջին դեպքը չէ: Բախումների հետևանքով հեռախոսակապի, ինտերնետի, էլեկտրականության լարերը հաճախակի են վնասվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում