Ադրբեջանի ՊՆ-ում կատարվող կադրային փոփոխություններն իրական արդյունք չեն տա. «Դոկտրինա» կենտրոն
Նմանատիպ
Ադրբեջանի լրագրողական ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի տնօրեն, ռազմական լրագրող Ջասուր Սեմերենլին կասկած է հայտնել, որ Ադրբեջանի պաշտպանության նոր նախարար Զաքիր Հասանովի կողմից պաշտոնավարության սկզբից մեկ ամսվա ընթացքում մինչ այժմ կատարված 50 կադրային փոփոխությունները, որոնք մինչեւ տարեվերջ կհասնեն 70-ի, համապատասխանում են ՆԱՏ Օ-ի չափանիշներին:
Սեմերենլին իր այդ կասկածը հիմնավորել է այն բանով, որ Ադրբեջանի պաշտպանության նախկին նախար Սաֆար Աբիեւի կադրային քաղաքականությունը Ադրբեջանին խիստ հեռացրել է ՆԱՏՕ-ի ստանդարտներից:
«Վերջին տասը տարում Ադրբեջանը լուրջ ճգնաժամ է ապրել բանակը կադրերով ապահովելու հարցում: Արտասահմանում, մասնավորապես, Թուրքիայում կրթություն ստացած կադրերը տարբեր պատրվակներով հեռացվել են բանակից: Նման իրավիճակում կադրային լուրջ փոփոխությունների եւ փորձառու սպաների’ առանցքային պաշտոնների նշանակելու անհրաժեշտություն է ծագել: Միայն 2-3 ամիս հետո կիմանանք, թե Հասանովի այդ բարեփոխումը որքանով է մոտեցրել Ադրբեջանը ՆԱՏՕ-ին, քանի որ նոր պաշտոններում նշանակված սպաների մեծ մասը Սաֆար Աբիեւի օրոք կոռուպցիայի մեջ թաղված հրամանատարներ են , ովքեր չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի չափանիշներին: Առանց ռազմավարական մոտեցման եւ կոնկրետ ծրագրերի ու մոտ ապագայի հեռանկարների’ բանակում հնարավոր չէ հասնել էական փոփոխությունների: Ադրբեջանական բանակում ստեղծված աստիճանակարգությունըáí»Éáõ Ñ»ï ϳåí³Í ավելի շատ ծառայում է անձնական շահերին, ֆինանսական հետաքրքրություններին, հակամարտություններին, բարեկամական կապերին: Առանց այդ համակարգը ջախջախելու հնարավոր չի լինի ստեղծել նոր բանակ»,- համոզմունք է հայտնել ադրբեջանցի ռազմական փորձագե տը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում