Վրաստանը եւ Իսրայելը կհամագործակցեն պաշտպանության եւ ռազմական արդյունաբերության բնագավառում
Նմանատիպ
Ավարտվել Է Վրաստանի պաշտպանության նախարարի այցն Իսրայել: Երկօրյա այցի շրջանակներում Իրակլի Ալասանիան հանդիպում Է ունեցել իսրայելցի իր պաշտոնակցի՝ Մոշե Յաալոնի հետ: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության հեռանկարները:Ըստ Իրակլի Ալասանիայի հայտարարության՝ արծարծվել Է ռազմական արդյունաբերության ոլորտում պաշտպանական հնարավորությունների եւ համագործակցության զարգացման հարցը: Հանդիպման արդյունքում ընդունված որոշման համաձայն՝ կմշակվի համագործակցության համատեղ պլան:
Այցի շրջանակներում Վրաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը հանդիպում Է անցկացրել Իսրայելի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Յոսի Քոենի եւ Ռազմաքաղաքական բյուրոյի ղեկավար Ամոս Գիլանդի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում