Ադրբեջանցի իրավապաշտպանը Ադրբեջանը համեմատել է Օսվենցիմի հետ
Նմանատիպ
Ադրբեջանի խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը իր երկիրը համեմատել է Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակների Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի հետ:
հրապարակած հայտարարության մեջ Լեյլա Յունուսը նշել է. «2013թ.-ին Մարդու իրավունքների օրը Ադրբեջանում տոնելը հավասարազոր է 1943թ.-ին Օսվենցիմում հրեաների ազգային տոնը նշելուն: Իհարկե, մենք նշում ենք այդ օրը’ մեր սրտերի ցավով եւ անվստահությամբ, որ կապրենք մինչեւ ազատագրում: 140-ից ավելի քաղբանտարկյալներ եւ խղճի դատապարտյալներ կորցնում են իրենց առողջությունն ու կյանքը կալանավայրերում»:
Իրավապաշտպանը հիշատակել է վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար ձերբակալված եւ դատապարտված ընդդիմադիրներին, հասարակական ակտիվիստներին եւ քաղաքական գործիչներին: Նա նշել է, թե ինչպիսի մտացածին դրդապատճառներով են նրանք նետվել բանտերը եւ ինչ կտտանքների ու խոշտանգումների են նրանք ենթարկվում ադրբեջանական բանտերում:
«Երբ ոչ թե քեզ մտցնում են գազախցիկը եւ վառարանը, այլ հանձնարարում են աշխատել վառարանի մոտ եւ մաքրել մարդկային մոխիրը, դա դեռ երաշխիք չէ, սիրելի հայրենակիցներ, որ վաղը դուք չեք մաքրելու ձեր երեխաների եւ ծնողների մոխիրը…»,- Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ տարածած հայտարարության մեջ նշել է Լեյլա Յունուսը:
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Էլմիրա Սուլեյմանովան այսօր ադրբեջանական ԶԼՄ-երին հայտարարել է, որ ադրբեջանական բանտերը եվրոպականից «շատ ավելի լավն են»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում