Լևոն Արոնյանը կմասնակցի համաշխարհային ինտելեկտուալ խաղերին
09/12/2013 22:39
Նմանատիպ
Հայաստանի առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը կմասնակցի դեկտեմբերի 12-18-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կայանալիք համաշխարհային ինտելեկտուալ խաղերի շախմատի մրցաշարին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի միջազգային ֆեդերացիայից, Արոնյանը կմասնակցի շախմատի բոլոր երեք մրցաձեւերի մրցումներին, այդ թվում՝ արագ եւ բլից-շախմատի մրցաշարերին:
Այս մրցաշարին կմասնակցեն մի շարք անվանի շախմատիստներ, այդ թվում՝ ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակինը եւ Ալեքսանդր Գրիշչուկը, ադրբեջանցիներ Թեյմուր Ռաջաբովը եւ Շահրիյար Մամեդյարովը, ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում