Իրանը և միջնորդ վեցնյակը շարունակում են բանակցությունները
Նմանատիպ
Իրանի ներկայացուցիչները եւ միջազգային միջնորդների «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) փորձագետները դեկտեմբերի 9-ի երեկոյան բանակցություններ են սկսել Վիեննայում՝ քննարկելու նոյեմբերի վերջին Ժնեւում նախարարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են կոնսուլտացիաներին մոտ կանգնած դիվանագիտական շրջանների աղբյուրներ:
«Բանակցությունները կշարունակվեն երեքշաբթի»,- հավաստել է գործակալության զրուցակիցներից մեկը: Նրա խոսքով՝ «Ժնեւում ստորագրված քաղաքական փաստաթղթում շատ են տեխնիկական այն հարցերը, որոնք նկատմամբ պետք Է հստակեցվեն մոտեցումները»:
Բացի այդ, Ավստրիայի մայրաքաղաքում, որտեղ տեղավորված է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կենտրոնակայանը, դեկտեմբերի 11-ին մեկնարկում են միջազգային փորձագետների եւ Իրանի ներկայացուցիչների տեխնիկական կոնսուլտացիաները: Դրանց ընթացքում կարծարծվեն այն քայլերը, որոնք պետք է արվեն Թեհրանի եւ «վեցյակի» կողմից քաղաքական մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում