Ժնևի «համաձայնագիրը կմեռնի», եթե ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ սահմանի Թեհրանի դեմ. Զարիֆ
Նմանատիպ
Իրանական միջուկային ծրագրի շուրջ Ժնևում ձեռք բերված համաձայնությունը կդադարեցնի գոյությունը, եթե ԱՄՆ-ի Կոնգրեսը որոշում ընդունի Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը:
«Համաձայնագիրը կմեռնի»,- ասել է նա Time հանդեսին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կհակազդի Իրանը, եթե ԱՄՆ-ի Կոնգրեսը որոշում ընդունի պատժամիջոցները խստացնելու մասին, նույնիսկ եթե դրանց իրականացումը հետաձգի կես տարով:
«Մենք չենք ցանկանում բանակցություններ վարել ճնշման ներքո: Եթե Կոնգրեսը որոշում ընդունի պատժամիջոցների վերաբերյալ, նա կցուցադրի ԱՄՆ-ի անբավարար լրջությունը եւ ցանկությունը համաձայնության հասնելու հարցում»,- ասել է նախարարը:
Նա հավելել է. «Ես գիտեմ ԱՄՆ-ի ներքին դժվարությունների ու տարբեր հիմնախնդիրների մասին, բայց դրանք, ըստ իս, արդարացուցիչ դրդապատճառներ չեն: Մեր խորհրդարանը նույնպես կարող է համապատասխան օրենքներ ընդունել, որոնք ուժի մեջ կմտնեն, եթե բանակցությունները ձախողվեն: Եթե մենք սկսենք այդպես վարվել, ոչ մի բանի չենք հասնի»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում