Ռուսաստանը 44 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիա
10/12/2013 14:56
Նմանատիպ
Ռուսաստանի արտակարգ իրավիրճակների նախարարությունը մարդասիրական օգնության երկու օդանավ է ուղարկել սիրիական Լաթաքիա քաղաք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նախարարության մամուլի քարտուղար Իրինա Ռոսիուսը դեկտեմբերի 10-ին տեղեկացրել է, որ օդանավը տեղափոխում է 44 տոննա բեռ, որը ներառում է շ արժական վրաններ, ծածկոցներ, սպասք, պահածոներ, դեղորայք և առաջին անհրաժեշտության այլ պարագաներ:
Վերջին մի քանի ամիսներին Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկում Սիրիա: Բացի դրանից, մարդասիրական օգնություն են տրամադրել նաև Հորդանանում, Լիբանանում և Իրաքում հաստատված սիրիացի փախստականներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում