Ռուսաստանում Սահմանադրության 20-ամյակի կապակցությամբ համաներում կտրվի 20-25 հազար մարդու. Լուկին
Նմանատիպ
Ռուսաստանում Մարդու իրավունքների լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Լուկիինն այն կարծիքին Է, որ Սահմանադրության 20-ամյակի կապակցությամբ համաներման նախագահական տարբերակը կվերաբերի 20-25 հազար մարդու, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 9-ին Պետդումա նախագիծ Է մտցրել Սահմանադրության 20-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին:
«Իմ ընդհանուր դատողությունն այն Է, որ 20-25 հազար մարդ կամ դուրս Է գալիս բանտից, կամ կալանավայրում նրանց գտնվելու կենսապայմանները Էապես թեթևանում են, ինչը, անկասկած, դրական Է: Եվ ես ողջունում եմ դա»,-հայտարարել Է օմբուդսմենը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:
«Ինչ վերաբերում Է տարբեր ասպեկտների, ապա ես կզգուշանայի խոսել դրանց մասին: ՉԷ որ դա դեռեւս նախագիծ Է, այն գտնվում Է Պետդումայում եւ քննարկվելու Է: Եվ ես հույս ունեմ, որ վերջնական տեքստը փոքր-ինչ կտարբերվի: Պատգամավորներն Էլ հենց նրա համար են, որ քննարկեն, ուղղումներ կատարեն: Ուստի ես ձեռնպահ կմնամ կոնկրետ դատողություններ անելուց, նախքան նախագիծը կվերածվի որոշման»,-հավելել Է Լուկինը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում