Կիևում բարիկադներ են կառուցվում
10/12/2013 13:40
Նմանատիպ
Դեկտեմբերի 10-ի գիշերը Կիևում ներքին զորքերը բարիկադներ են կառուցել Նախագահի աշխատակազմի, Նախարարների կաբինետի և Վերին ռադայի շենքերի մոտ:
Կիևում արդեն շուրջ երկու շաբաթ չդադարող ցույցերը և իշխանության կոշտ հակազեցությունը վկայում են, որ քաղաքացիական պատերազմի համար բավականին մեծ նախադրայալներ են ստեղծվում:
Հասարակության պառակտվածությունն էլ ավելի է ամրապնդում դրսի ուժերի աջակցությունը:
Այսօր Կիև է մեկնելու ԵՄ-ի արտաքին և անվտանգային հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը: Նա հանդիպումներ կունենա ոչ միայն Ուկրաինայի գործող առաջնորդ Յանուկովիչի հետ, այլև ընդդիմադիրների:
Նախատեսվում է նաև կլոր-սեղան քննարկում կազմակերպել Յանուկովիչի և ընդդիմության առաջնորդների հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում