ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները տվյալներ են հավաքել օնլայն-խաղերի միջոցով
Նմանատիպ
ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները տվյալներ են հավաքել՝ իրենց գործակալներին որպես խաղորդներ ներդնելով հանրաճանաչ օնլայն-խաղերում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The New York Times հրատարակությունը՝ վկայակոչելով այն նոր փաստաթղթերը, որոնք հրապարակել Է ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:
Հետախույզներն օգտագործել են դարձել այնպիսի օնլայն-խաղեր, ինչպիսիք են World of Warcraft-ը եւ Second Life-ը եւ Xbox Live օնլայն ծառայությունը: Հատուկ ծառայությունների աշխատակիցներն իրենց համար ստեղծել են համակարգչային գործող անձեր, ինչից հետո կատարել են լրտեսում, հավաքագրել իրազեկիչների եւ հավաքել տվյալներ:
«Փաստաթղթերի համաձայն՝ գրոհայինները հաճախ են ապավինում այն միջոցներին, որոնք նման են տեսախաղերի բաղադրիչներին. արհեստական անձնավորություններ, ձայնային եւ տեքստային չաթեր, հատուկ ֆինանսական գործարքավորություններ, ուստի ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետախուզական գործակալություններն զգուշանում Էին, որ գրոհայինները կարող են գործել վիրտուալ տարածությունում»,- նշել Է հրատարակությունը:
Թերթը ճշտել Է, որ օնլայն-խաղերը կարող Էին ահաբեկիչների կողմից օգտագործվել որպես հանդիպումների եւ վարժանքների վայրեր:
«Խաղերը եւ վիրտուալ իրականությունը ներուժ ունեն»,- այս եզրակացությունն Է արված ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության՝ «հույժ գաղտնի» կնիք-մակագրությամբ փաստաթղթում, որը կազմվել Է հինգ տարի առաջ եւ հրապարակվել Է Սնոուդենի կողմից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում