Վրաստանում առանց Էլեկտրականության են մնում 147 հազար բաժանորդներ
Նմանատիպ
Վրաստանի արեւմտյան շրջաններում 147 հազար բաժանորդներ առանց Էլեկտրականության են մնում ուժեղ քամուց եւ ձյան տեղումներից Էլեկտրահաղորդման գծերի վնասվելու պատճառով: Այդ մասին դեկտեմբերի 10-ին «Նովոստի Գրուզիա»-ին հայտնել Է երկրի խոշորագույն Էներգաընկերության՝ Energo-Pro Georgia-ի մամուլի ծառայության ղեկավար Ավտո Դվալիշվիլին:
Անբարենպաստ եղանակը նախօրյակին Վրաստանի արեւմուտքում առանց Էլեկտրականության Էր թողել 161 հազար բաժանորդների: Վնասվել Էին Էլեկտրահաղորդման 22 գծեր:
«Ներկայում առանց Էլեկտրականության են մնում Արեւմտյան Վրաստանի 147 հազար բաժանորդներ: Վերականգնողական աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր, բայց անբարենպաստ եղանակի պատճառով տեխնիկական անձնակազմը լուրջ դժվարություններ Է ունեցել: Կան տեղանքներ, հատկապես վերին Աջարիայում, ուր աշխատողները ձյան տեղումների պատճառով չեն կարողանում հասնել»,-հայտարարել Է Դվալիշվիլին:
«Տեխանձնակազմը շարունակում Է աշխատել: Ենթադրում ենք, որ օրվա ընթացքում ԷլեկտրաԷներգիայի մատակարարումը կվերականգնվի անջատված բաժանորդների կեսի համար»,-նշել Է Էներգաընկերության ներկայացուցիչը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում