Թուրքական «Թարաֆ»-ը Էրդողանի դեմ դատական հայց է ներկայացրել
Նմանատիպ
Թուրքական «Թարաֆ» պարբերականը և պարբերականի լրագրող Մեհմեթ Բարանսուն դատական հայցեր են ներկայացրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Ռադիկալ» պարբերականը, Էրդողանը մեղադրվել է զրպարտելու, վիրավորելու և դատական գործընթացի վրա ազդելու մեջ:Պարբերականի իրավաբան Վեյսել Օքը վարչապետի դեմ ներկայացրած մեղադրականում նշել է, 2004 թվականին Էրդողանը Բարանսուին մեղադրել է հայրենիքը դավաճանելու մեջ: Իրավաբանը պահանջել է հետաքննություն վարել Թուրքիայի Քրեական օրենսգրքի համաձայն: Բացի այդ, «Թարաֆ»-ը պահանջել է, որ Էրդողանի դեմ բացվի 50 հազար լիրայի չափով բարոյական փոխհատուցում վճարելու գործ:
Օրեր առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել հայտնի հոդվածագիր էմրե Ուսլուի և «Թարաֆ» պարբերականի դեմ: Մասնավորապես, Էրդողանի փաստաբանները պահանջում են 50 հազար լիրա փոխհատուցում’ «Թարաֆ»-ում լույս տեսած հոդվածում վարչապետին «բորենի, ստախոս և անբարոյական» անվանելու համար: Հայցը ներկայացված է այն հիմքերով, որ հոդվածագիրը փորձել է վարչապետ էրդողանի անձին և բարոյական կերպարին վնաս հասցնել: Ի պատասխան’ վարչապետը դատական հայց է ներկայացրել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում