Նավթային փողերը Ադրբեջանին կբավականացնեն ընդամենը երկու տարի. ադրբեջանցի տնտեսագետ
Նմանատիպ
ամաշխարհային շուկայում նավթի գները 100 դոլարից նվազելու դեպքում նավթային եկամուտներից ստացված փողերը Ադրբեջանին կբավականացնեն ընդամենը երու տարի:Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, minval.az լրատվական կայքին տված հարցազրույցում հայտարարել է ադրբեջանցի տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլըն:
Պատասխանելով այն հարցին, թե Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների վերացման հետ կապված նավթի արդյունահանման ծավալները կրկնապատկելու վերաբերյալ Իրանի եւ Իրաքի արած հայտարարությունները կյանքի կոչելն ինչ ազդեցություն կթողնի Ադրբեջանի վրա, որի բյուջեն հիմնականում կառուցված է նավթային եկամուտների վրա, փորձագետն ասել է. «Ցավոք, Ադրբեջանի կառավարությունը վերջին 10 տարում տնտեսության մեջ կառուցվածքային եւ արմատական փոփոխություններ չի արել: Վերջին տվյալները ցույց են տալիս, որ Ադրբեջանի բյուջեի կախվածությունը նավթային ռեսուրսներից մեծանում է բնական թվերով: Ադրբեջանի բյուջեն ուղղակիորեն կախված է նավթային հիմնադրամի տրանսֆերտներից: Իրականում’ ադրբեջանական տնտեսությունը ներկայում այնպիսին է, որ ամբողջ պետական բյուջեն ձեւավորվում է նավթային փողերով: Եթե վաղը բյուջե նավթային դրամական մուտքեր չլինեն, չեն լինի խոշոր կապիտալ ներդրումներ, շինարարական հատվածը անկում կապրի, եւ այդ հատվածից բյուջե մուտքերը կկրճատվեն: Այսինքն’ ոչ նավթային հատվածի հիմնական տանող անիվը’ շինարարությունը, եւս կախված է նավթից: Եթե գների անկումը անցնի 80 դոլարից, դա հսկայական խնդիրներ կառաջացնի Ադ րբեջանի համար, որովհետեւ ներկայիս տնտեսական համակարգում տնտեսության աճի այլ ներուժ չկա: Եթե անգամ այսօր բարեփոխումներ սկսվեն, ինչը գործնականում անհնար է, ապա դրանց արդյունքը կզգացվի 5 տարի հետո: Եւ եթե այդ ընթացքում նավթի գները ցածր լինեն, ապա դա աղետ կլինի Ադրբեջանի համար: Այն պահուստները, որ իշխանությունները հավաքել են այս տարիների ընթացքում, երկրին կբավականացնեն ընդամենը երկու տարի: Կարող են սկսվել բյուջեն չկատարելու, ինչպես նաեւ բյուջետային աշխատողների աշխատավարձերը չվճարելու խնդիրներ. նրանց թիվը 900 հազարից ավելին է: Բենզինի 30 տոկոսով օրերս տեղի ունեցած թանկացումը եւս չի օգնի դրան, եւ ադրբեջանական կառավարությունը հետագայում ստիպված կլինի բարձրացնել հարկերը: Այլ կերպ հնարավոր չէ փակել բյուջեի ճեղքերը, որոնք առաջացել են վերջին տարիների ընթացքում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում