Ադրբեջանում 142 քաղբանտարկյալ կա
Նմանատիպ
Ադրբեջանի Մարդու իրավունքների ակումբը Մարդու իրավունքների համաշխարահյին օրվա առիթով հանդես է եկել հայտարարությամբ, որում խորն անհանգստություն է հայտնել երկրում մարդու իրավունքների լայնածավալ եւ համակարգային խախտումների կապակցությամբ:
Հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանը Մարդու իրավունքների համաշխարհային օրը նշում է’ ունենալով 142 քաղաքական բանտարկյալ, ում անհրաժեշտ է ազատ արձակել:
Փաստաթղթում նաեւ նշվում է, որ Ադրբեջանում ուժեղացել է ճնշումը ոչ կառավարական կազմակերպությունների վրա, 1000-ից ավելի ոչ կառավարական կազմակերպություններ չեն կարողանում գրանցում ստանալ, իսկ Ընտրությունների եւ ժողովրդավարության ուսուցման կենտրոնը քրեական հետապնդման է ենթարկվում այն բանի համար, որ հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների մոնիտորինգ է անցկացրել:
Հայտարարության մեջ միջազգային հանրությանը կոչ է արվում Ադրբեջանի իշխանություններից պահանջել հարգել մարդու իրավունքների ոլորտում սեփական միջազգային պարտավորությունները: Հատուկ նշվում է, որ դա հատկապես կարեւոր է Ադրբեջանի կողմից 2014թ. մայիսին Եվրամիության նախարարների խորհրդի նախագահությունն ստանձնելու շեմին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում