Ջեյմս Ուորլիքը խոսել է Արցախյան խնդրի կարգավորման իրական հնարավորության մասին
Նմանատիպ
Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ Կիեւում այդ երկրների արտգործնախարարների վերջին բանակցությունները ցույց տվեցին, որ կողմերն իսկապես ցանկանում են դուրս գալ Լեռնային Ղարաբաղի խնդրի ներկայիս փակուղային վիճակից: Կիեւում վերջին հանդիպումը նախարարների համար հնարավորություն էր քննարկել նուրբ եւ բարդ հարցերը առաջ շարժվելու նպատակով ուղի գտնելու համար:
Մոտակա շաբաթներին նրանց բարձր մակարդակի հետագա փոխգործակցությունն դրական հնարավորություն է ստեղծում այդ հակամարտության արդարացի եւ խաղաղ կարգավորման համար, չնայած’ հարկ է խոստովանել, որ առաջընթացը պահանջում է ամենաբարձր մակարդակի քաղաքական կամք: Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Անցյալ շաբաթ նախարարները պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքը այն հիմքի վրա, ինչն արդեն ձեռք է բերվել: Միեւնույն ժամանակ բոլոր կողմերը բաց են հաստատուն կարգավորման հասնելու ուղիները քննարկելու համար: Մենք այսուհետ եւս պաշտպանելու ենք այդ բանակցությունները»,- նշել է նա:
Գործակալությունը մեջբերել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ դեկտեմբերի սկզբին Կիեւում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում իր հանդիպման առնչությամբ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի արտահայտած հետեւյալ խոսքը. «Բանակցություններում մենք անդրադարձել եւ քննարկել ենք կոնկրետ հարցեր, որոնք ես դեռեւս չեմ կարող բացահայտել: Կարող եմ ասել միայն, որ Կազանում հանդիպումից հետո կոնկրետ հարցեր չԷին քննարկվել»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում