Գագիկ Ծառուկյանը կոշտ հրահանգ է իջեցրել
Նմանատիպ
«Գաղտնիք չէ, որ կոալիցիայից դուրս գալուց հետո ԲՀԿ-ի մի հատվածը գողգոթա է անցնում բյուջեի քվեարկության օրերին, մի մասը ստիպված է լինում դեմ գնալ խմբակցության որոշմանը, մի մասը ստիպված է լինում ծլկել դահլիճից, ոմանք էլ անհետաձգելի գործուղումներ կազմակերպել:… ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը բավական կոշտ հրահանգ է իջեցրել’ դեմ քվեարկել կառավարության ներկայացրած բյուջեին, ավելին’ նա նույնիսկ հայտարարել է, որ այս անգամ անհնազանդները չեն ներվի: Ծառուկյանին նման դիրքորոշման բերելու հարցում մեծ է եղել այն հանգամանքը, որ ԲՀԿ-ական պատգամավորները դժգոհել են, թե չեն կարող չեզոք գտնվել այն կառավարության ներկայացրած փաստաթղթի հարցում, որը մի ամբողջ տարի պարբերաբար մերժել է ԲՀԿ-ի ներկայացրած բոլոր նախագծերը»:
Կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ըստ էության չի հերքել «Հրապարակ»-ի տեղեկությունը’ նշելով. «Այո, եղել է կուսակցությունում բյուջեի վերաբերյալ քննարկում, կա վրդովմունք»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ նաև Telegram-ում