Լավրովը ժամանել է Թեհրան
Նմանատիպ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով ժամանել է Թեհրան, որտեղ դեկտեմբերի 11-ին հանդիպում կանցկացնի Իրանի իր պաշտոնակից Ջավադ Զարիֆի հետ: Նախարարին, ինչպես սպասվում է, կընդունի Իսլամական Հանրապետության նախագահ հասան Ռոուհանին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:Անտարակույս, բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը կդառնա Իրանի եւ «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) միջեւ նոյեմբերի վերջին Ժնեւում ձեռք բերված համաձայնությունը:
ՌԴ ԱԳ նախարարությունում նշում են, որ եթե բանակցությունների բոլոր մասնակիցները «պահպանեն Ժնեւի կառուցողական ոգին» եւ հասնեն վերջնական համաձայնության, ապա դա բարենպաստ ազդեցություն կգործի մերձավորարեւելյան տարածաշրջանի իրադրության վրա եւ կօգնի հաղթահարել «ուժային մեթոդների դիմելու՝ վերջին տարիների վտանգավոր միտումը»:
Այդ համատեքստում Թեհրանում Լավրովի հանդիպումների ընթացքում կարծարծվեն նաեւ Սիրիային նվիրված միջազգային խորհրդաժողովի գումարման հեռանկարները: Մոսկվան հետեւողականորեն հանդես է գալիս «Ժնեւ-2»-ին Իրանի՝ որպես տեղի ունեցող գործընթացների վրա զգալի ազդեցություն ունեցող երկրի, մասնակցության օգտին:
Իրանական կողմի հետ բանակցություններում կքննարկվեն նաեւ առեւտրատնտեսական եւ ռազմատեխնիկական համագործակցության հարցերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում