Ադրբեջանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
11/12/2013 10:57
Նմանատիպ
Ադրբեջանի տարածքում կրկին երկրակեղևի ցնցումներ են գրանցվել:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, երկրաշարժը տեղի է ունեցել Լենքորանի շրջանում: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Մարդկային կամ նյութական կորուստներ չեն գրանցվել:Մեկ շաբաթ առաջ’ դեկտեմբերի 3-ին, ժամը 19:22-ին երկրաշարժ էր գրանցվել Ադրբեջանի Զաքաթալայից 15 կմ դեպի հարավ-արևելք: Ռիխտերի սանդղակով 3.1 բալ ուժգնությամբ և 15 կմ խորության վրա տեղի ունեցած երկրաշարժը էպիկենտրոնին մոտ բնակելի վայրերում զգացվել է 3 բալ ուժգնությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում