Կիևում իրավիճակը գնալով սրվում է
Նմանատիպ
Ուկրաինայի ներքին գործերի նախարարության ներքին զորքերի եւ «Բերկուտ» ստորաբաժանման մարտիկները, որոնք Կիեւի կենտրոնում մասնակիորեն շրջափակել են Անկախության հրապարակի մատույցները, Կրեշչատիկի փողոցում բացել են մի քանի դաշտային խոհանոցներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իրադարձությունների վայրից հաղորդել Է ՌԻԱ «Նովոստին»: Մարտիկները, որոնք մի քանի ժամ անցկացրել են տասն աստիճան սառնամանիքի պայմաններում, մտնում են տաքանալու մերձակա «Ուկրաինա» հյուրանոց եւ խանութներ:
Ազատ անցում դեպի Անկախության հրապարակ թույլատրված Է միայն իրադարձությունները լուսաբանող լրագրողներին:
Ընդդիմության ներկայացուցիչներին պաշտպանելու համար Մայդան եկող մարդկանց իրավակարգի ուժերը թույլ չեն տալիս մտնել հանրահավաքի մասնակիցների ավան եւ Ուկրաինայի արհմիությունների շենք, որտեղ գտնվում Է ընդդիմության մամուլի կենտրոնը:
Դեկտեմբերի լույս 11-ի գիշերը կոմունալ աշխատողները իրավապահների պահպանության ներքո Մայդանում սկսել են քանդել բարիկադները Եվրոպեյսկայա հրապարակի կողմից: Երեւանի ժամանակով ժամը մոտավորապես 8.00-ին հաջողվել Է քանդել բարիկադներն Ինստիտուտսկայա փողոցի մոտ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում