Թուրքիան մեծ սպասելիքներ չունի Դավութօղլուի երևանյան այցից
Նմանատիպ
Պաշտոնական Անկարան զգուշացնում է’ մեծ հույսեր չունենալ Դավութօլուի երևանյան այցի հետ կապված’ մատնանշելով, որ այն կարող է ապագայում հարաբերությունների կարգավորման հիմք դառնալ:
Ինչպես կարծում է «Hürriyet Daily News»-ը, այս հանդիպումը ոչ մի կոնկրետ բան չի տա, սակայն այն ջրբաժան կլինի հայ-թուրքական ձախողված արձանագրությունների և նոր հարաբերություններ հաստատատման միջև: Թերթի հետ զրույցում թուրքական պաշտոնյանները նշել են, որ առայժմ պարզ չէ, թե արդյոք Դավութօղլուն առանձնազրույց կունենա իր հայ պաշտոնակցի հետ,թե ոչ:
«Մենք այնտեղ չենք գնում կոնկրետ առաջարկներով»,- ասել է բարձրաստիճան թուրք դիվանագետներից մեկը’ ի պատասխան թուրքական լրատվամիջոցներում տարծված այն տեղեկատվության, որ հայկական կողմին սահմանի բացման վերաբերյալ կոնկրետ առաջարկներով են ներակայանալու: Նա նշել է , որ եթե առաջարկ լինի հիմա, ապա այն կլինի վաղաժամ և ոչ ճիշտ:
«Այունամենայնիվ, եթե նման առաջարկ լինի, ապա մենք կբացատրենք տարածաշրջանային խաղաղության մեր տեսլականը , որի մեջ մտնում է նաև Հայաստանի հետ սահմանի վերաբացումը և հարաբերությունների կարգավորումը: Դրան կարող են հաջորդել որոշ քայլեր»,- նշել է դիվանագետը:
Նա նաև հավելել է, որ այցի շրջանակներում Դավութօղլուն չի պլանավորում այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում