Ադրբեջանական բանակը կորուստ ունի

Ադրեջանական բանակում զինվորի մահվան հերթական դեպքն է գրանցվել: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել ճակատային գծում:

19-ամյա Օրհան Շիրազիօղլու Ալիևը քնի մեջ մահացել է: Նախնական հետաքննությունը պարզել է, որ զինվորի մահվան պատճառը սրտի անբավարարությունն է եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում