Ուկրաինան չի մտնի Մաքսային միություն. Ազարով

Ուկրաինայի եւ Մաքսային միության միջեւ ոչ մի համաձայնագիր չի լինի, ուկրաինական կառավարությունը որեւԷ համաձայնագիր չի պատրաստում ստորագրելու համար:

Այդ մասին, ինչպես տեղկացնում Է «Արմենպրես»-ը, կառավարության դեկտեմբերի 11-ի նիստում հայտարարել Է վարչապետ Նիկոլայ Ազարովը:ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում Է, որ նախօրյակին Ուկրաինայի Էներգետիկայի եւ ածխարդյունաբերության նախարար Էդուարդ Ստավիցկին հայտարարել Է, թե հանրապետության կառավարությունը Մաքսային միությանը երկրի անդամակցությանը վերաբերող համաձայնագիր չի քննարկել: «ՄՄ-ին Ուկրաինայի անդամագրվելու ոչ մի նախադրյալ չկա, նախարարների կաբինետում ոչ մի համաձայնագիր չի քննարկվել»,-ասել Է նա, հավելելով, որ «Ուկրաինայի եվրաինտեգրացման քաղաքականությունը անփոփոխ Է մնում»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում