Գեզիի ցույցերը Թուրքիային 9 մլրդ դոլարի վնաս են տվել
11/12/2013 14:57
Նմանատիպ
Ստամբուլի Գեզի այգու հետ կապված զանգվածային բողոքի ակցիաների հետեւանքով Թուրքիայի տնտեսությանը հասցված վնասի չափը գնահատվում է 18 մլրդ լիրա (9 մլրդ ԱՄՆ դոլար):
Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:Նրա խոսքով, Գեզիի պատճառով Թուրքիայի տարբեր քաղաքներում տեղի ունեցած զանգվածային բողոքները մեծ ազդեցություն են ունեցել երկրի տնտեսության վրա: Թուրքիայի ՆԳՆ տվյալներով, երեք շաբաթում զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել երկրի 79 նահանգում, որոնց 2,5 մլն մարդ է մասնակցել: 2013 թ. դեկտեմբերին Թուրքիայում զանգվածային բողոքի այդ ակցիաների 255 մասնակիցների նկատմամբ մեղադրանք է հարուցվել: Նրանց մեջ կան նաեւ արտասահմանից 7 քաղաքացիներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում