Թբիլիսիի քաղխորհրդի շենքը կլուսավորվի Ուկրաինայի դրոշի գույներով
Նմանատիպ
Թբիլիսիի սակրեբուլոյի (քաղխորհուրդ) շենքը դեկտեմբերի 11-ի երեկոյան կլուսավորվի Ուկրաինայի դրոշի գույներով՝ ի նշան «եվրամայդանի» աջակցության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Թբիլիսիի քաղաքագլուխ Գիգի Ուգուլավան հայտնել Է Facebook սոցիալական ցանցի իր Էջում:«Ուկրաինայի ժողովրդին եւ նրա եվրոպական ընտրությանն աջակցելու համար դեկտեմբերի 11-ին ժամը 18:30-ին ֆիլհարմոնիայի մոտ տեղի կունենա ոչ կառավարական կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառում: Ֆիլհարմոնիայից երթ կանցկացվի դեպի Ազատության հրապարակ, որտեղ ժամը 19:00-ին Թբիլիսիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ սակրեբուլոյի շենքը սիմվոլիկ կերպով կլուսավորվի ուկրաինական պետության դրոշի գույներով»,-գրել Է Ուգուլավան:
Դրա հետ մեկտեղ Թբիլիսիի քաղաքապետը քաղաքացիներին հորդորել Է մասնակցել այդ ակցիային:
«Յուրաքանչյուր վրացու եւ թբիլիսցու բարոյական պարտքն Է՝ աջակցել ուկրաինացիներին… Ուկրաինայի անկախությունը եւ նրա ընտրության անձեռնմխելիությունը կարեւոր են տարածաշրջանի բոլոր երկրների համար: Ուկրաինայի հաղթանակը կլինի նաեւ Վրաստանի հաղթանակը, ուստի մենք կհավաքվենք եւ միասին կաջակցենք եվրամայդանին»,-նշել Է Ուգուլավան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում