Ձեռքսեղմումը խաղաղության պաշտոնական խորհրդանիշ Է դարձել սպորտում
11/12/2013 18:27
Նմանատիպ
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն և Խաղաղության նոբելյան մրցանակի կենտրոնը պայմանագիր են կնքել սպորտում մարզիկների ձեռք սեղմելը խաղաղության պաշտոնական արարողության խորհրդանիշ դարձնելու վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին մարզական լրագրողների միջազգային ասոցիացիայից՝ ԱԻՊՍ-ից:
Այսուհետեւ մինչեւ ֆուտբոլային հանդիպումների մեկնարկը, դրանց ընթացքում եւ ավարտից հետո մարզիկների, մարզիչների եւ մրցավարների ձեռքսեղմումը սովորական քաղաքավարության ժեստից բացի, կընկալվի որպես խաղաղության եւ բարեկամության պաշտոնական խորհրդանիշ:
Խաղաղության նոբելյան մրցանակի կենտրոնը գտնվում Է Նորվեգիայում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում