ԵԽԽՎ-ում կստեղծվի Ուկրաինայի իրադրության կարգավորման հարցերով զբաղվող հատուկ կոմիտե
Նմանատիպ
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովը կստեղծի հատուկ կոմիտե, որը կզբաղվի Ուկրաինայի իրադրության կարգավորման հարցերով: Կոմիտեի անդամները մոտ ժամանակներս կայցելեն Կիեւ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, համապատասխան որոշումն ընդունվել Է հանձնաժողովի Փարիզի նիստում:«Պատգամավորները իրենց երկյուղներն են հայտնել այն բանի կապակցությամբ, որ հակամարտող բոլոր կողմերը բորբոքում են իրադրությունը»,-ասված Է ԵԽԽՎ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Հանձնաժողովի անդամները, մասնավորապես, մատնանշել են, որ նախօրյակին Ուկրաինայի ՆԳ նախարարության հատուկ ստորաբաժանումների աշխատակիցները դարձյալ միջամտել են հակամարտությանը՝ խուզարկություններ կատարելով գլխավոր ընդդիմադիր կուսակցություններից մեկի կենտրոնակայանում:
«Բոլոր կողմերը պետք Է քաղաքական երկխոսություն սկսեն, որը նպատակամղված կլինի ներկայիս ճգնաժամի խաղաղ լուծմանը եւ ժողովրդավարական բարեփոխումների շարունակմանը»,-ընդգծել են կոմիտեի անդամները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում