Հարավաֆրիկյան ցեղախմբերն օգնել են Հայոց ցեղասպանության հետևանքով որբացած երեխաներին
Նմանատիպ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքչական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է հազվագյուտ մի փաստաթուղթ, որը վկայում է 1921թ. Հարավային Աֆրիկայի ցեղախմբերից մեկի կողմից հայ որբերին օգնություն ցուցաբերելու մասին
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հասարակայնության հետ կապերի բաժնից, Հարավային Աֆրիկայի Անկախ եկեղեցու պատվելիներից մեկն իր կարիքավոր վիճակում գտնվող համայնքի անունից՝ շուրջ երկու հարյուր հիսուն մարդ, հանգանակություն է կատարել’ ի օգուտ թուրքական բարբարոսություններից տուժած հայերի: Սա եզակի մի վկայություն է մարդու իրավունքների պաշտպանության և մարդասիրության մասին, որը չի ճանաչում ռասայական ու աշխարհագրական որևէ սահմանափակում ու սահման:
ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրապարակումը նվիրում է Նելսոն Մանդելայի հիշատակին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում