Կիպրոսի ԱԳՆ-ն քննադատել է Թուրքիային
12/12/2013 16:18
Նմանատիպ
Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Մարդու իրավունքների համաշխարհային օրվա կապակցությամբ տարածած հայտարարությամբ քննադատել է Թուրքիային:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով կիպրական Fileleftheros թերթը, հայտարարությունում ասվում է. «Կիպրոսի տարածքի 36.2 տոկոսից ավելին արդեն 39 տարի բռնազավթել է Թուրքիան, ինչի հետեւանքով այդտեղ ոտնահարվում են մարդու իրավունքները: Մեծ թվով հույներ շարունակում են զրկված մնալ իրենց տներից եւ ունեցվածքից, նրանց իրավունքները սահմանափակվում են»:
Կիպրոսի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է նաև, որ Թուրքիան պարտավոր է հարգել միջազգային իրավունքն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում