Դավութօղլուի հետ Երևան են ժամանել մի շարք անսպասելի անուններ. «Հուրիեթ»
Նմանատիպ
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ Հայաստան այցելած պատվիրակության կազմում ի հայտ են եկել անսպասելի անուններ: Դավութօղլուին ուղեկցող լրագրողների շարքում Երևան են ժամանել Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը և թուրքական «Յենի Շաֆաք» պարբերականի թղթակից Մարգար Եսայանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Հուրիեթ»-ը հայտնում է, որ անակնկալ էր Թուրքիայի արտգործնախարարի պատվիրակության մեջ Սամսոն Օզարաթի հայտնվելը, ով ծնունդով Քենիայից է, սակայն այժմ Ֆրանսիայի քաղաքացի է: Նա 1990-ական թվականներից հայտնի է հայ-թուրքական մերձեցմանն ուղղված իր ջանքերով, մինչև վերջերս զբաղեցնում էր Սևծովյան տնտեսական համագործակություն կազմակերպության գործադիր կոմիտեում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնը: Պարբերականը նշում է, թե ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Օզարաթը երկար ժամանակ ջանքեր է գործադրլ կողմերի հարաբերությունների մերձեցման համար:
«Տարիներ առաջ Թուրքիայի քաղաքացիությունից դուրս եկած և այժմ Ֆրանսիայի Նիցցա քաղաքում բնակություն հաստատած Օզարատին իր ինքնաթիռ հրավիրելու Դավութօղլուի այս քայլը խորհրդանշում է երևանյան կարճատև այցի ընթացքում Թուրքիայի ձեռք մեկնելու ջանքը: Քանի որ Անկարան այս այցելությամբ ուղերձ է հղում, որով հայտնում է, որ ինքը պատրաստ է Երևանի և Բաքվի միջև տարիներ շարունակ ընթացող բանակցություններում կառուցողական լուծման համար միջնորդություն իրականացնել»,- գրել է պարբերականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում