Վրաստանի բյուջեն նվազել է
Նմանատիպ
Վրաստանի խորհրդարանն ընդունել Է «2014 թվականի պետական բյուջեի մասին» օրենքը, ըստ որի եկամուտները կկազմեն 7 միլիարդ 319 միլիոն լարի (շուրջ 4 մլրդ 357 մլն դոլար), ինչը 103 միլիոն լարիով (61 մլն 310 հազար դոլար) պակաս Է 2013 թվականի համապատասխան ցուցանիշի համեմատությամբ, տեղեկացնում Է «Նովոստի Գրուզիա»-ին:
Ընդունված փաստաթղթի համաձայն, ծախսերի ծավալը կկազմի 7 միլիարդ 539,6 միլիոն լարի (4 մլրդ 500 մլն դոլար), ինչը 291 միլիոն լարիով (173,2 մլն դոլար) ավելի Է ընթացիկ տարվա համանման ցուցանիշի համեմատությամբ:
Օրենքի նախագծին կից բացատրական գրության մեջ ասված Է, որ, ներկայացված նախագծին համապատասխան, 2014 թվականի ՀՆԱ-ի իրական աճի կանխատեսումը կկազմի 5 տոկոս, իսկ դեֆլյատորը՝ 3,5 տոկոս: Անվանական արտահայտությամբ ՀՆԱ-ն կկազմի 29,3 միլիարդ լարի (17 մլրդ 441 մլն դոլար):
Հետևեք մեզ նաև Telegram-ում