Ադրբեջանական փոխնախարարին կշտամբել են գաղտնիքները բացելու համար
Նմանատիպ
Ադրբեջանի կառավարական Fineco (abc.az) գործակալությունը երեկ տարածել էր ֆինանսների փոխնախարար Ազեր Բայրամովի սենսացիոն հայտարարությունը, որը նա արել էր գործակալության հարցերին պատասխանելու ժամանակ: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, փոխնախարարը բաց տեքստով հայտարարել է, որ մոտ ապագայում Ադրբեջանը ոչ մի կոպեկ չի ստանա «Շահդենիզ» հանքահորից արդյունահա նվող գազի վաճառքից, ինչի պատճառով Ադրբեջանը կհայտնվի ֆինանսական ճգնաժամի մեջ: Այդ սենսացիոն հայտարարությունն իրարանցում է առաջացրել Ադրբեջանում, եւ երեւում է’ փոխնախարարը խիստ հանդիմանություն է ստացել իր բաց խոսելու համար:
Ադրբեջանական կայքը հայտնում է, որ այսօր Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը շտապել է հերքել տեղեկատվությունը եւ կանխել ֆինանսական ճգնաժամի մասին լուրերը, որի մեջ Ադրբեջանն արդեն սկսում է հայտնվել: Ադրբեջանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայության ղեկավար Մաիս Փիրիեւը հերքել է փոխնախարար Ազեր Բայրամովի խոսքերը: «Փոխնախարարը նման կարգի հայտարարություններ չի արել»,- ասել է Փիրիեւը’ մեկնաբանելով կառավարական abc.az գործակալության տեղեկատվությունը: «Զավեշտալի է, երբ նախարարության մամուլի ծառայությունը հերքում է փոխնախարարի խոսքը»,- նշում է կայքը:
Փոխնախարարի խոսքով’ միջնաժամկետ հեռանկարում Ադրբեջանը հարկադրված կլինի մոռանալ «Շահդենիզ» հանքահորից ստացվող շահութաբեր գազի մասին: «Եթե 2013 թ-ին «Շահդենիզ»-ը եկամուտ ունեցել, ապա 2014 թ-ից դա չի լինելու: Արդյունքում հանքահորից շահութաբեր չի ստացվելու մոտավորապես մինչեւ 2017-2018 թվականները»,-ասել էր Բայրամովը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում