Մեծ Բրիտանիայի բյուջեն 90 միլիարդ դոլար Է թերահավաքում ֆինանսական խախտումների պատճառով
Նմանատիպ
Հարկերի թերահավաքման, ֆինանսական խախտումների եւ սխալների հետեւանքով Մեծ Բրիտանիայի պետական բյուջեի տարեկան կորուստները հասնում են 55 միլիարդ ֆունտ ստեռլինգի (90 միլիարդ դոլարի): Այս մասին դեկտեմբերի 12-ին հայտնել Է Միացյալ Թագավորության խորհրդարանի Հանրային հաշվիչ կոմիտեի ներկայացուցիչ Մարգարետ Հոջը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
«Սրանք սարսափելի թվեր են,- նշել Է նա:- Բյուջեի կորուստները չափազանց մեծ են, եւ դա թանկ Է նստում երկրի վրա այն պայմաններում, երբ կրճատվում են սոցիալական ծրագրերի ծախսերը»:
Կոմիտեի հաշվետվության համաձայն՝ 2011 – 2012 ֆինանսական տարում հարկերի թերահավաքումը կազմել Է 35 միլիարդ ֆունտ (57 միլիարդ դոլար), եւս 20,6 միլիարդ ֆունտ (33,7 միլիարդ դոլար) պետական բյուջեում չի ստացվել այլ ֆինանսական հանցագործությունների եւ սխալների հետեւանքով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում