Yerevan
16
+35°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Համաշխարհային բանկը ներկայացրել է ՀՀ տարածքների զարգացման ծրագրի նախնական ուղղությունները

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը’ ՀԲ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կայուն զարգացման ոլորտի ղեկավար Ահմեդ Էյվեյդայի (Ahmed Eiweida) գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, հյուրերը փոխվարչապետին տեղեկացրել են Երկրի գործընկերության ռազմավարության շրջանակում նախ? ?տեսվող տարածքների զարգացման ծրագրի նախնական ուղղությունների մասին’ դրանց վերաբերյալ կարեւորելով ՀՀ կառավարության եւ ոլորտային նախարարության մոտեցումները:

Նշվել է, որ հիմնականում շեշտը դրվելու է հարավային մարզերում զբոսաշրջության զարգացման վրա, ինչը ներառելու է ենթակառուցվածքների, ՓՄՁ-ների զարգացում, հնարավորություն է տալու ներդրումներ ներգրավել: Ծրագրի նախագծի վրա ներկայումս աշխատում է նաեւ ՀԲ փորձագիտական թիմը: Փոխվարչապետը նշելով, որ ծրագիրը համահունչ է կառավարության կողմից որդեգրված տարածքների համաչափ զարգացման քաղաքականությանը, կարեւորել է տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումների համատեքստում դրա իրականացումը: Անդրադառնալով բաղադրիչներին’ նա մասնավորապես առաջար կել է հարավային մարզերում զբոսաշրջային միջանցքի զարգացման ուղղությունից բացի, մյուս մարզերի համար եւս նպատակային ծրագրեր նախատեսել, որոնք կունենան կոնկրետ տարածքում զբոսաշրջության զարգացմանը նպաստող նշանակություն: Որպես օրինակ նշվել է Դիլիջան քաղաքի հատակագծի պատրաստման աշխատանքների իրականացումը, ինչը կարեւոր է քաղաքի հետագա զարգացման համար:

Կողմերը քննարկել են նաեւ ծրագրի մեկնարկի ժամկետների, ֆինանսավորման հետ կապված հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում