Պետդուման ցանկանում է արգելել օտարերկրացիներին խոսել այլ լեզվով
12/12/2013 20:45
Նմանատիպ
Պետդումայում ներկայացվել Է օրինագիծ, որը Ռուսաստանում աշխատող օտարերկրացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց արգելում Է աշխատանքի ժամանակ եւ իրենց աշխատավայրում խոսել օտար լեզվով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
«ՌԴ-ի պետական լեզվի մասին» օրենքում համապատասխան ուղղումը դեկտեմբերի 12-ին Պետական դումայի քննարկմանն են ներկայացրել Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության անդամներ Ելենա Աֆանասեւան և Յան Զելինսկին:
Պարզաբանական գրությունում պատգամավորները նշում են, որ օտարերկրացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք աշխատանքի ժամանակ եւ աշխատավայրում իրար հետ խոսում են մայրենի լեզվով, ինչը «զայրացնում Է բնիկներին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում