Չես հասցնում անցած տարվա պարտքերը փակել, հաշված օրերից կրկին Նոր տարի է
Նմանատիպ
Չես հասցնում անցած տարվա պարտքերը փակել և ահա՝ հաշված օրերից կրկին Ամանոր է: Ի տարբերություն աշխարհի գրեթե բոլոր երկրների, որտեղ տոներից առա գների անկում է լինում, ակցիաների ու զեղչերի ճկուն համակարգ է կիրառվում, Հայաստանում լրիվ հակառակն է: Այդ իսկ պատճառով մեր համաքաղաքացիները ավելի վաղ են սկսել ամանորյա առևտուրը, և դա բացատրում են այն հանագամանքով, որ օր օրի գների աճ է տեղի ունենում:
«Նոր Զովք» սուպերմարկետներում եռուզեռը անսպառ է թվում, «Հայկական Ժամանակ»-ի թղթակիցը հաճախորդներից հետաքրքրվել է, թե ինչպես են պատրաստվում դիմավորել Նոր տարին, ինչպիսի փոփոխություն կցանկանային տեսնել հաջորդ տարում և ամանորյա գնումների ո՞ր մասից են սկսել: Առևտուր անողներից տիկին Մարինեն նշել է, որ դեմ է Նոր տարին ծանրումեծ դիմավորելու սովորությանը, բայց այնուամենայնիվ իրեն այլ բան չի մնում, քան ամեն ինչ անել ընդունված կարգի համաձայն:
Մի կին էլ ասել է, որ Ամանորի գնումների առումով իրեն սահմանափակումների մեջ չի դնում՝ ծախսում է այնքան, որքան որ սիրտն է ուզում, իսկ թե այդ որտեղ է աշխատում և որքան գումար է վաստակում սրտի ուզածի չափ ծախսելու համար, հրաժարվել է մանրամասնել: Սուպերմարկետում առևտուրը ավարտող մի գնորդ էլ նշել է, որ ընդամենը ընդեղեն, խմիչք և կոնֆետ գնելով արդեն 70.000 դրամ ծախսել է, և դեռ 2 հատ 70.000 էլ կծախսի, որպեսզի սեղանը ճոխ լինի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում