Վախճանվել Է վրացի հայտնի գրող Չաբուա Ամիրեջիբին

Դեկտեմբերի 13-ին 92 տարեկան հասակում վախճանվել Է վրացի հայտնի գրող Չաբուա Ամիրեջիբին, տեղեկացնում Է «Նովոստի Գրուզիա»-ին:

Նա գրական գործունեությամբ զբաղվել Է 1960 թվականից: Նրա առաջին գիրքը (պատմվածքների ժողովածուն) լույս Է տեսել 1962 թվականին:

Ամիրեջիբիի ամենահայտնի վեպը՝ «Դաթա Տուտաշխիա»-ն, լույս Է տեսել 1975 թվականին: Գրողի առավել հայտնի ստեղծագործությունների թվում են՝ «Մբորղալի լեռը», «Գեորգի Վեհաշուքը» եւ ուրիշներ: Չաբուա Ամիրեջիբին ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Էր, Շոթա Ռուսթավելու անվան մրցանակի դափնեկիր եւ Պատվո շքանշանի ասպետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում