Վիրավորված խորհրդարանի նախագահը լքել է դահլիճը
Նմանատիպ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին բյուրոյի նիստում ընդհատել Է իր ելույթը եւ ընդմիջում հայտարարել, վրդովվելով այն բանից, որ իրեն չԷին լսում, տեղեկացնում Է «Նովոստի Գրուզիա»-ն:
Խոսնակի դժգոհության պատճառ Է դարձել այն, որ լիագումար նիստի օրակարգի թեմայով նրա ելույթի ընթացքում խորհրդարանական մեծամասնությունից պատգամավորները շարունակում Էին միմյանց հետ խոսել:
«Ես հինգրոպեանոց ընդմիջում եմ հայտարարում»,-ասել Է Ուսուպաշվիլին եւ դուրս եկել նիստերի դահլիճից:
Ավելի ուշ Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստը վերսկսել Է աշխատանքը, Ուսուպաշվիլին վերադարձել Է նիստերի դահլիճ եւ շարունակել ելույթը: Նիստին չեն մասնակցում խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչները, որոնք օրենսդիր մարմինի աշխատանքը բոյկոտում են դեկտեմբերի 11-ի միջադեպից հետո:
Այդ օրը Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում պատգամավորների ելույթները ձեռնամարտով են ավարտվել կառավարող «Վրացական երազանք» կոալիցիայի եւ «Միասնական ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցության ներկայացուցիչների միջեւ: Ծեծկռտուքն սկսվել Է այն բանից հետո, երբ խորհրդարանական մեծամասնությունից պատգամավոր Սոսո Ջաչվլիանին խոսքով վիրավորանք Է հասցրել ընդդիմադիր Գեորգի Բարամիձեին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում