ԵՄ-ին անհրաժեշտ Է հատուկ հիմնադրամ ստեղծել ճգնաժամ ապրող երկրներին օգնելու համար. Ֆրանսուա Օլանդ
Նմանատիպ
Եվրամիությանն անհրաժեշտ Է մշտական հիմնադրամ ստեղծել ճգնաժամ ապրող այնպիսի երկրների օգնություն ցուցաբերելու համար, ինչպիսին Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունն (ԿԱՀ) Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 13-ին Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Եվրոպան շատ երկրների Է օգնում, ուստի մեզ անհրաժեշտ Է ստեղծել մշտական հիմնադրամ այդ գործողությունները ֆինանսավորելու համար: «Այն կարող Է աշխատանքներ ծավալել դեռ մինչեւ խաղաղարար առաքելությունն սկսելը»,-Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը մեջբերել Է երկրի ղեկավարի խոսքը, որը պետական այցով գտնվում Է Բրազիլիայում:
Օլանդը նշել Է, որ նման հիմնադրամ ստեղծելու գաղափարը կառաջարկի Եվրամիության՝ դեկտեմբերի 19-20-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում:
ԿԱՀ-ում ֆրանսիական զորքերի ռազմական գործողությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվությամբ սկսվել Է դեկտեմբերի 6-ին: Աֆրիկյան միության երկրների զորակազմի հետ համատեղ ֆրանսիացի զինվորականները ձեռնամուխ են եղել կարգուկանոնի հաստատմանը երկրում, որը հայտնվել Էր կրոնական հակամարտությունների ճիրաններում: Գործողության առաջին փուլում, որին մասնակցում են Ֆրանսիայի 1,6 հազար զինծառայողներ, հաջողվել Է դրությունը կայունացնել հանրապետության մայրաքաղաք Բանգիում: Դեկտեմբերի 9-ին այնտեղ սկսվել Է ապստամբական խմբավորումների զինաթափումը, որ? ?նք մտնում են «Սելեկա» իսլամիստական կոալիցիայի մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում