Թուրքիայում նոր քրդական կուսակցություն է ստեղծվում
Նմանատիպ
Թուրքիայում գործող «Հեղափոխական դեմոկրատական քրդական միությունը» առաջիկա 6 ամիսների ընթացքում քաղաքական կուսակցության վերածվելու որոշում է ընդունել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, «Հեղափոխական դեմոկրատական քրդական միության» ղեկավար Իմամ Թաշչիերն ասել է, որ իրենց կողմից ստեղծվող կուսակցությունը ակտիվ քաղաքականություն է վարելու քուրդ ժողովրդի իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:
«Ներկայում Թուրքիայում ավելի քան 20 մլն քրդեր են բնակվում, որոնցից միայն 4-5 միլիոն են հանդիսանում քրդական «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» ու «Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության» համակիրներ: Մենք կաշխատենք մնացած 15-16 մլն քրդերի ուշադրությունը քաղաքական հրապարակում գրավող ընդգրկուն ծրագիր ներկայացնել», -ասել է նա:
Թաշչիերի խոսքով, նոր կուսակցությունը ազգային, այսինքն’ «քրդամետ եւ քուրդիստանամետ» է լինելու: «Կուսակցությունն աշխատելու է Թուրքիան դաշնային պետության վերածելու կամ Քրդական պետության կառուցվածքի այլ ձեւեր ստեղծելու համար», -ընդգծել է Թաշչիերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում