Վրաստանում տասնյակ դպրոցներ են փակվել անբարենպաստ եղանակի պատճառով
Նմանատիպ
Ձյան առատ տեղումների եւ ցրտերի հետ կապված դժվարությունների պատճառով Վրաստանի 85 կանրակրթական դպրոցներում դադարեցվել Է ուսումնական գործընթացը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին, դեկտեմբերի 13-ին լրագրողներին հայտնել Է երկրի կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության կառավարման եւ զարգացման դեպարտամենտի ներկայացուցիչ Թամար Մենապիրեն:
Դպրոցական պարապմունքների դադարեցման հիմնական պատճառներն անբարենպաստ եղանակով պայմանավորված խնդիրներն են՝ կապված ջեռուցման, ԷլեկտրաԷներգիայի մատակարարման, ինչպես նաեւ ճանապարհների անանցանելիության հետ:
«Այսօրվա տվյալներով՝ ձյան առատ տեղումների պատճառով Վրաստանի 85 հարակրթական դպրոցներում ժամանակավորապես դադարեցվել Է ուսումնական գործընթացը»,-հայտարարել Է Մենապիրեն:
85 չգործող դպրոցներից 69-ը գտնվում են Աջարիայի Ինքնավար Հանրապետության Խուլոյի եւ Խելվաչաուրիի բարձրլեռնային շրջանների գյուղերում, մնացած 16 հաստատությունները՝ Իմերեթի, Սվանեթի եւ Կախեթի տարածաշրջանների բարձրլեռնային գյուղերում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում